Ի՞նչ կարգով պետք է կատարվեն ուղղումներ նոտարի կողմից հաստատված փաստաթղթերում

Նոտարը, մինչև փաստաթղթի վավերացումը կամ հաստատումը, իրավունք ունի ուղղել փաստաթղթերում տեղ գտած ակնառու լեզվական և տպագրական սխալները, ընդ որում, ուղղումները պետք է կատարվեն այնպես, որպեսզի բոլոր սխալ գրվածները և ապա ուղղվածները հնարավոր լինի կարդալ նախնական տեքստում:

Վավերացվող կամ հաստատվող փաստաթղթերում թվի մեջ թվանշան կամ բառի մեջտառ բաց թողնված լինելու կամ թիվը կամ բառը սխալ գրված լինելու դեպքերում դրանք վերցվում են օղակի մեջ, իսկ անմիջապես դրանց վերևում գրվում է լրիվ ճիշտ թիվը կամ բառը: Ուղղումները պետք է ծանոթագրի նոտարը:

Փաստաթղթի վավերացումից կամ հաստատումից հետո նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցածանձինք իրավունք չունեն ուղղումներ կատարել վավերացված կամ հաստատված փաստաթղթում:Նոտարը կամ նոտարական գործողություններին մասնակցած անձինք իրավունքչունեն փոփոխություններ կամ լրացումներ կատարել վավերացված կամ հաստատվածփաստաթղթում, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հոդվածի պահանջների խախտմամբ կատարված ուղղումները, փոփոխություններն ու լրացումներն առ ոչինչ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել