Ազգային ժողովում շարունակվում է 2024 թ. պետական բյուջեի քննարկումը։ Ներկա է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նրան հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նա հետաքրքրվեց, թե 2023 թվականին դրությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որքանն է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ։
«Մենք դեռևս 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու հիմա ունենք: Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»,-նշեց ԱԳ նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում։