Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովում շարունակվում է 2024 թ. պետական բյուջեի քննարկումը։ Ներկա է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրան հարց ուղղեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նա հետաքրքրվեց, թե 2023 թվականին դրությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որքանն է գտնվում Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Մենք  դեռևս 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու հիմա ունենք: Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ գտնվում են ադրբեջանական ուժերի ներքո»,-նշեց  ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել