Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, թե Իվանյանում (Խոջալու) «ադրբեջանցիների ցեղասպանությանը» մեղսակցության մեջ կասկածվող Մադաթ Բաբայանը ձերբակալվել է։
Նշվում է՝ Բաբայանը իբր թե խոստովանել է, որ մասնակցել է «ադրբեջանցիների ցեղասպանությանը» և ցույց է տվել այն վայրերը, որտեղ անձամբ է թաղել ադրբեջանցիների դիերը։