Ուզում եմ դիմել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ գործադիրի քաղաքականությունը և ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան ՀՀ-ում, ապրեն ու աշխատեն այստեղ։

Վարչապետը հայտնել է նաև, որ բռնի տեղահանվածների մեծ հոսք կա, նրանք դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով։ Նա նշեց, որ Կառավարությունը խնդիրը այդ գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել