Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ գործադիրի քաղաքականությունը և ցանկությունն այն է, որ նրանք բոլորը մնան ՀՀ-ում, ապրեն ու աշխատեն այստեղ։
Վարչապետը հայտնել է նաև, որ բռնի տեղահանվածների մեծ հոսք կա, նրանք դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով։ Նա նշեց, որ Կառավարությունը խնդիրը այդ գործընթացը հնարավորինս արագ կազմակերպելն է։
Մանրամասները՝ տեսանյութում։