Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարի վրա հարձակումը վերջին վայրագությունն է անկլավի բնակիչների դեմ։ Այս մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հայտարարության մեջ։
«Ջեբալիյա ճամբարի վրա կատարված վերջին հարձակման ժամանակ տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել: Սա Գազայի բնակիչների վրա կատարված վերջին վայրագությունն է, որտեղ մարտերը թեւակոխել են ավելի սարսափելի փուլ՝ գնալով ավելի սարսափելի հետևանքներով», – ասվում է զեկույցում:
«Մեզ պետք է, որ հակամարտող կողմերը համաձայնեն մարտերի դադարներին: Սա Գազայի հատված անհապաղ անհրաժեշտ պաշարներ մատակարարելու միակ կենսունակ տարբերակն է: Մի շարք մարդասիրական դադարներ թույլ կտան մեզ ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել Գազայի կարիքավորներին՝ այդպիսով նվազեցնելով մարդկային տառապանքը», – ասել է Գրիֆիթսը:
«Հիմա չգործելը կհանգեցնի հետևանքների, որոնք դուրս կգան տարածաշրջանից, քանի որ սա համաշխարհային ճգնաժամ է», – եզրափակել է նա:
Ինչպես հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պաղեստինի ՆԳՆ տվյալներին, Ջաբալիային իսրայելական օդուժի մի շարք հարվածների հետևանքով զոհվածների և վիրավորների թիվը գերազանցել է 400-ը, որոնց կեսը երեխաներ են։ Հակամարտության սրման հետ կապված՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հիշել, որ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն անխափան պետք է պահպանվեն։