«Վագներ»-ի ղեկավար է ընտրվել Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավել Պրիգոժինը

Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավել Պրիգոժինը, ռուսական գվարդիայի կազմում դարձել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը։ Այս մասին 59.ru պորտալին հայտնել է Պերմի մարզում կազմակերպության ներկայացուցիչը։

Նշվում է, որ վագներցիներն այժմ ռուսական գվարդիայի մաս են կազմում և նրա ստորաբաժանումն են, վերսկսվել են կամավորների հավաքագրումները։

«Մենք տանում ենք միայն քաղաքացիական անձանց, ոչ ազատազրկման վայրերից»,- նշել է 59.ru-ի զրուցակիցը։

Որոշ Telegram ալիքներ տեղեկատվություն են տարածել, որ պայմանագրեր կկնքվեն բոլորի հետ, ովքեր ցանկանում են դառնալ «Վագներ»-ի անդամ։ Նրանք պատրաստ են ստորագրել այդ պայմանագրերը 20-ից 55 տարեկան քաղաքացիների հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել