Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու Ադրբեջանի կողմից ապօրինի ձերբակալվեցին Արցախի նախկին երեք նախագահները, իսկ ինքը՝ ոչ։
«Ադրբեջանական կողմը ցուցաբերում էր ընտրովի մոտեցում, և օրինակ՝ այդ հարցի շրջանակներում կարելի է շարունակել այդ հարցը․ ինչո՞ւ որոշ գործող ղեկավարներ դուրս են եկել և ձերբակալվել են նախկին ղեկավարներ, օրինակ՝ ՊԲ նախկին ղեկավար, տեղակալ, բայց բոլոր գործողներն անվտանգ դուրս են եկել։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել՝ ինչու ադրբեջանական կողմից կայացվեց նման որոշում, բայց նաև կարող եմ եզրակացնել, որ այդ մարդիկ, որոնք հայտնվել են Ադրբեջանում ձերբակալվել են և տեղափոխվել են Բաքու քաղաքական նպատակներով»,-ասաց նա։
Սամվել Շահրամանյանը նշեց, որ ինքը Արցախից Հայաստան է տեղափոխվել ուղղաթիռով, որի մեջ եղել են պաշտպանության նախարարը և իր անվտանգության երկու աշխատակից։