Ես ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ․ Սամվել Շահրամանյան

Ես ստիպված էի ուղիղ կապ հաստատել ադրբեջանական կողմի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որոնք ինձ ծանոթ էին և նախկինում էլ նաև Արայիկ Հարությունյանի հետ իրենք ունեցել են կապ և լիազորված էին մեզ հետ իրականացնել համապատասխան աշխատանք։ Այս մասին Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Սկսեցինք բանակցություններ ռազմական գործողությունները կանգնեցնելու համար։ Առաջինը ինչ ինձ փոխանցել են դա՝ ռազմական գործողություններն ունեն իրենց արդյունքները, իրենց նպատակները և մինչև չհասնեն վերջնական նպատակին այդ գործողությունները չեն դադարելու։ Նպատակն էր՝ լրիվությամբ տիրապետել Արցախին։ Հաշվի առնելով, որ ադրբեւանական կողմն էլ էր կրում բավականին մեծ կորուստներ և այն հանգամանքը, որ մեր շրջաններն արդեն գտնվում էին շրջափակման մեջ, հակառակորդը մոտեցել էր Ստեփանակերտին և գտնվում էր Կրկժան կոչվող տեղամսին շատ մոտ և իերնց հատուկ նշանակության ստորաբաժանումները և իրենց զինտեխնիկան։ Այդ իրավիճակում այլ բան, քան գնալ որոշակի զիջումների՝ մեզ չէր մնում։ Մեզ առաջարկել են՝ իրենք գրավոր ուղարկեն իրենց պահանջները, ռազմական գործողությունները անհապաղ դադարեցնելու համար։ Պարզ էր, որ առաւին փաստաթուղթը հենց մեր կողմից չի ընդունվել  և մենք մեծ կազմով, որի մեջ մտնում էր Անվտանգության խորհրդի ողջ կազմը, նախկին նախագահները, գրեթե բոլոր քաղաքական ուժերը, մենք մշտապես քննարկումներ էինք իրականացնում և փոփոխություններ էինք անում ու ներկայացնում ադրբեջանական կողմին»,-ասաց նա։

Այն հարցին, թե այդ ո՞ր պահանջն է, որ միանշանակ չի ընդունվել, Սամվել Շահրամանյանն ասաց, որ չէր ցանկանա անդրադառնալ այդ փաստաթղթին։

«Կարելի է ասել, որ այդ փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։ Բանակցությունների արդյունքում մենք ընդունել ենք մի փաստաթուղթ և համաձայնել ենք մի փաստաթղթի շուրջ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին, ժամը մեկին լրիվությամբ դադարեցնել ռազմական գործողությունները։ Երկրորդ կետը նախատեսում էր ՊԲ-ի լուծարում, դուրս բերում ՀՀ զինված ուժերի մնացորդները, այդ թվում հանձնվում էր ծանր զինտեխնիկան։ Պարզ է, որ մեզ համար անընդունելի էր այդ ձևակերպումը՝ ՀՀ զինված ուժերի մնացորդների դուրս բերում, բայց դա ադրբեջանական կողմի պնդումն էր և մենք հասկանալով, որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում ու ոչ մի իրավական պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա և մենք առաջիկայում էլ իրենց և՛ բանավոր, և՛ գրավոր տեղեկացնում էինք, որ մենք չունենք ՀՀ զրիված ուժերի ներկայացուցիչ։ Ինչպես հայտնի է՝ երրորդ կետը նախատեսում էր՝ հանդիպում Եվլախում։ Պետք է քննարկվեր ադրբեջանական կողմից ներկայացված ինտեգրացիայի հարցերը»,-ասաց Սամվել Շահրամանյանը։

Նրա խոսքով՝ հնարավորությունը, սպառազինությունը չհանձնել և բերել Հայաստան, կորել էր ադրբեջանի տեղադրած հսկիչ անձնագրային կետ տեղադրելուց հետո։

 «Ծանր տեխնիկայով չէինք կարող դուրս գալ Արցախից։ Խոսելը տեխնիկայի դուրս բերման մասին՝ անիմաստ է։ Մենք այդ հայտարարության համաձայն բանակի զինտեխնիկան հանձնել ենք ռուսական կողմին։ Ըստ պայմանավորվածության, դա պետք է ոչնչացվեր։ Մենք ունեցել ենք մի նպատասկ՝ փրկել արցախցիների կյանքերը, փրկել մեր բանակի զինվորների և սպայակազմի կյանքերը, ինչը, ինձ թվում է, մենք կարողացել ենք իրականացնել։ ՊԲ-ի ողջ անձնակազմն անձնագրային կետով անցել են և որևիցե մեկը չի ձերբակալվել, դա եղել է մեր պայմանավորվածությունների արդյունքում»,-նշեց Սամվել Շահրամանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել