Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցում հաստատել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն իր կայքում։ Գրում է РИА Новости-ն։
«Հաստատվել է 2020-2022 թվականների համար ամենաբարձր մակարդակով մի շարք եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, ներառյալ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։