Ֆրանսիայի մշակույթի նախարարը կժամանի Հայաստան․ հայտնի է օրակարգը

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը հոկտեմբերի 26-ից 27-ը կայցելի Հայաստան՝ վերահաստատելու բարեկամական կապերի ամրությունը և էլ ավելի ամրապնդելու Ֆրանսիան ու Հայաստանը միավորող պատմական մշակութային կապերը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, Ֆրանսիայի մշակութային գործիչներից, արվեստագետներից և պատգամավորներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ նախարարը կայցելի Հայաստանի մի շարք խոշոր մշակութային վայրեր և հաստատություններ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Աբդուլ Մալակը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Նա նաև հանդիպումներ կունենա մշակութային հաստատությունների տնօրենների, մի շարք մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ, որոնք նպաստում են հայկական մշակույթի զարգացմանը և տարածմանը:

Նշվում է, որ այցը առիթ է զարգացնելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցությունը, ինչպես նաև երկու նախարարների համար հայտարարելու նոր համագործակցությունների մասին, մասնավորապես. կինոյի և մշակութային ժառանգության ոլորտներում:

Հոկտեմբերի 26-ին, Ֆրանսիայի մշակույթի նախարարը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Դեսպանության տեղեկացմամբ՝ Ռիմա Աբդուլ Մալաք ուղեկցող պատվիրակության կազմում են՝

Տիկին Անն-Լորանս Պետել, պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ,

Տիկին Անն Ժընըտե, պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան ԱԺ բարեկամական խմբի անդամ,

Տիկին Լորանս Ֆարան, Եվրախորհրդարանի պատգամավոր,

Պարոն Ժորժ Կեպենեկյան․ Լիոնի նախկին քաղաքապետ,

Տիկին Լորանս դե Կար, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն,

Պարոն Վալերի Ֆրելանդ, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն,

Պարոն Անդրե Մանուկյան, հեղինակ-կոմպոզիտոր, դաշնակահար,

Պարոն Սիմոն Աբգարյան, դերասան, ռեժիսոր,

Տիկին Մաշա Ղարիբյան, դաշնակահար, հեղինակ, կոմպոզիտոր,

Պարոն Գիյոմ Սիկար, Preljocaj ընկերություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել