Իսրայելը կտրականապես համաձայն չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության հետ, որ ասել է, թե Անկարան պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը համարում է ոչ թե ահաբեկչական կազմակերպություն, այլ «ազատագրական խմբավորում»։ Այս մասին ասվում է հրեական պետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իսրայելը վրդովված մերժում է Թուրքիայի նախագահի նողկալի հայտարարությունները ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների մասին: ՀԱՄԱՍ-ը զզվելի ահաբեկչական կազմակերպություն է, ավելի վատ, քան ԴԱԻՇ-ը (Իսլամական պետություն, Ռուսաստանի Դաշնությունում արգելված կազմակերպություն-ՏԱՍՍ), որը դաժանորեն և դիտավորյալ սպանում է մանուկներին, երեխաներին. կանանց և տարեցներին, պատանդ է վերցնում քաղաքացիական անձանց և օգտագործում իր ժողովրդին որպես կենդանի վահան», – ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։