Իսրայելի ԱԳՆ-ն բացատրել է, թե ինչու է Իսրայելի պաշտպանության բանակը հետաձգում Գազայում ցամաքային գործողությունը

Իսրայելի պաշտպանության բանակը հետաձգում է Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողության մեկնարկը՝ հնարավոր «մահվան թակարդների» պատճառով, ասել է Իսրայելի ԱԳՆ հանրային կապերի փոխտնօրեն Էմանուել Նաչշոնը, փոխանցում է РИА Новости-ն։

«Մենք գիտենք, որ եթե մենք (իսրայելական բանակը – խմբ.) մտնեինք Գազայի հատված առաջին, երկրորդ կամ երրորդ օրը (հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո – խմբ.), մենք կարող էինք մահացու թակարդների մեջ ընկնել, և սա կարող էր նաև նշանակել զգալի կորուստներ իսրայելցի զինվորների շրջանում»,- ասել է դիվանագետը Սդերոտում կայացած մամուլի ասուլիսում, որը մեջբերում է Sky News-ը։

Դիվանագետի խոսքով՝ իսրայելական զինված ուժերը չեն շտապում լայնամասշտաբ գործողություն սկսել, քանի որ զինվորները նախ պետք է պատրաստվեն «նման յուրահատուկ իրավիճակին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել