Պուտինը հայտարարել է Փաշինյանի և Հայաստանի հետ ակտիվ երկխոսության մասին

Մենք կապի մեջ ենք։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ակտիվ երկխոսության մասին։

«Ինձ հրավեր կա՝ այցելելու Երևան, ՀՀ վարչապետին հրավեր կա՝ այցելելու Մոսկվա։ Բայց կարծում եմ հիմա գործուղումների ժամանակը չէ»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ եթե նորմալ իրավիճակ կստեղծվի, և ինքըկգնա նրանց մոտ (Հայաստան-Խմբ.), նրանք կգան, նա (Փաշինյանը-Խմբ.) կգա:

« Մենք ունենք համապատասխան աշխատանքային օրակարգ, մեր բոլոր ծառայությունները կապի մեջ են՝ այդ թվում ԱԳՆ-ն։ Մեր աշխատանքը չի դադարում»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել