Պաղեստինում՝ 256 զոհ․ վիրավորների թիվը ևս աճել է

Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 256-ի, ևս 1788 մարդ վիրավորվել է, հայտնում է Times of Israel թերթը՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը, փոխանցում է РИА Новости-ն։

Ավելի վաղ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 232-ի, վիրավորվել է գրեթե 1,7 հազար մարդ։

«Գազայի հատվածում 256 պաղեստինցի է զոհվել, եւս 1788-ը վիրավորվել են», – ասվում է զեկույցում։

Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել