Առնվազն 22 իսրայելցի է զոհվել ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով. Al Jazeera

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է. «Իսրայելի քաղաքացիներ, մենք պատերազմի մեջ ենք»:

Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի զինված խմբավորումը վերջին տարիների ամենամեծ հարձակումն է իրականացրել Իսրայելի վրա՝ ներթափանցելով երկրի հարավում գտնվող տարածքներ, Գազայի հատվածից արձակված ավելի քան 2000 հրթիռներից հետո, որոնց զոհ է դարձել առնվազն 22 իսրայելցի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով բուժաշխատողներին։

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նախազգուշացրել է ՀԱՄԱՍ-ին, որ նա թույլ է տվել «լուրջ սխալ» հարձակումն իրականացնելիս, որը սկսվել է հոկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով 06:30-ին (03:30 GMT)։

Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում բնակվող իսրայելցիներին կոչ են արել մնալ իրենց տներում և նախազգուշացրել, որ ՀԱՄԱՍ-ը «ծանր գին կվճարի իր գործողությունների համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել