Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․) հանձնելու համար։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը՝ արձագանքելով Մարգարիտա Սիմոնյանի դիտարկմանը։ Վերջինս հիշեցրել է, որ ինքն ազգությամբ հայ է, և բոլոր «նորմալ հայերն» էլ հասկանում են՝ Փաշինյանը իշխանության է բերվել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․) հանձնելու համար և բոլորն էլ հասկանում են, որ առանց Ռուսաստանի հայ ժողովուրդը գոյություն չէր ունենա։
«Արդար չէ ասելը, որ նա ուզում էր հանձնել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․) և նպատակադրված հանձնել է։ Համաձայն չեմ Ձեզ հետ, որ Փաշինյանին ինչ-որ մեկն իշխանության է բերել Ղարաբաղը (Արցախ՝ խմբ․) հանձնելու համար։ Դա ժողովրդի ընտրությունն էր», – հավելել է նա։
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Փաշինյանը երբեք մտադրություն չի ունեցել հանձնել Արցախը։