Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին հանձնվել է մոտ 14 միլիոն զինամթերք

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Արցախի տարածքում։ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։

Ներկայացվել է նաև Արցախի ՊԲ-ի կողմից ռուս խաղաղապահներին հանձնված զինամթերքը։

«Հոկտեմբերի 1-ի դրությամբ խաղաղապահներին է հանձնվել 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, MLRS և ականանետեր, ավելի քան 5,7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14 միլիոն զինամթերք»,- ասվում է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել