Արցախից բռնի տեղահանված ընտանիքներից մեկում երկվորյակներ են ծնվել

Արցախից բռնի տեղահանված և առաջին խմբի հետ Հայաստան տեղափոխված ընտանիքներից մեկում զույգ է լույս աշխարհ եկել։ Տեղեկությունը հայտնում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնը, որտեղ ծնվել են փոքրիկները։

«Նրանց մայրը` Նախշուն Օհանջանյանը, լինելով 39 շաբաթական զույգ պտղով հղի, անմիջապես դիմել է ԲԿ, որպեսզի բուժօգնություն ստանա։ Իրականացվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, մոր և պտուղների վիճակը գնահատվել էր բավարար։ Սեպտեմբերի 28-ին լույս աշխարհ են եկել զույգ առողջ բալիկներ»,– ասված է բուժհաստատության հաղորդագրությունում։

Երեխաներին անվանակոչել են Արթուր և Մանե։

ՏԵսանյութը՝ մեր տելեգրամայն ալիքում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել