Ազգային կոմիտեն հանրահավաքի է հրավիրում

Սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 17։00-ին Ազգային կոմիտեն հրավիրում է հանրահավաք Հանրապետության հրապարակում: Այս մասին հայտնում են Ազգային կոմիտեից։

Ավելի վաղ կոմիտեն հայտարարություն էր տարածել ու հայտնել նախորդ հանրահավաքի հետաձգման մասին․

«Սիրելի հայրենակիցներ,

շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։

Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք:

Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն իր աջակիցներով և անդամ կազմակերպությունների ներուժով, հնարավորությունների սահմաններում լծվել է հումանիտար աղետի հաղթահարման գործին։

Նկատի առնելով նշվածը՝ այսօր` ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է:

Հանրահավաքի օրվա և ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Ազգային կոմիտեն վերահաստատում է իր համոզմունքն ու վճռականությունը. համազգային այս ողբերգության մեղսակից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հեռացվելու է, երկրում ձևավորվելու է ժողովրդի և պետության անվտանգությունը ապահովող ազգային իշխանություն:

26 սեպտեմբեր 2023
Երևան»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել