Ֆրանսիան շտապ օգնության սարքավորումներ կուղարկի Երևան․ Կոլոննա

Մոտակա ժամերին Երևան կողարկվի շտապ օգնության սարքավորումներ՝ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան։

«Ֆրանսիան առաջիկա ժամերին շտապ օգնության սարքավորումներ կուղարկի Երևան` վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար»,– գրել է Կոլոննան

Հիշեցնենք,  որ առավոտյան Ֆրանսիայի արտգործնախարարը տեղեկացրել էր՝  իրենք պատրաստ են համապատասխան միջոցներ տրամադրել Արցախում  բենզինի  պահեստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին օգնություն տրամադրելու համար։ Կոլոննան նաև ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է ապահովի մարդասիրական օգնության անհապաղ հասանելիությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել