Ինչպես առաջին օգնություն ցուցաբերել էլեկտրահարված մարդուն

Ինչպես պետք է առաջին օգնություն ցուցաբերել էլեկտրահարված մարդուն․ քաղաքացիներին իրազեկում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Էլեկտրահարության դեպքում անմիջապես հարկավոր է շտապօգնություն կանչել 1-03 հեռախոսահամարով և էլեկտրահարվածին ինքնուրույն առաջին օգնություն ցույց տալ:

Շատ հաճախ տուժածի կյանքը կարելի է փրկել միայն առաջին 4-5 րոպեների ընթացքում, այնպես որ, հարկավոր է շատ արագ գործել:

Կանչե՛ք մեծերին, անմիջապես ոչ հաղորդիչ նյութով անջատե՛ք էլեկտրական սարքը կամ հեռու շպրտեք էլեկտրալարը, որից էլեկտրահարվել է տուժածը:

Արագ պառկեցրե՛ք էլեկտրահարվածին, թեթևակի հետ կախեք գլուխը և որևէ փափուկ բան դրեք ոտքերի տակ: Ոչ մի դեպքում թույլ մի՛ տվեք նրան կանգնել, շարժվել, անգամ եթե նրան թվում է, որ ինքն արդեն շատ լավ է զգում և չունի վնասվածքներ:

Եթե էլեկտրահարվածն ուշագնաց է եղել, սակայն շնչառության ու անոթազարկի հետ ամեն ինչ կարգին է, թուլացրե՛ք հագուստի կապերը, գոտին, ապահովե՛ք մաքուր օդ նրա համար և մոտեցրե՛ք նրա քթին անուշադրի լուծույթ:

Իսկ եթե նա չի շնչում, սիրտը չի բաբախում, պետք է արհեստական շնչառություն տալ նրան: Խորը շու՛նչ քաշեք և արտաշնչե՛ք նրա քթանցքերի կամ բերանի մեջ (եթե արտաշնչում եք բերանի մեջ, ապա փակե՛ք բերանը, որպեսզի օդ դուրս չգա): Արհեստական շնչառությանը զուգահեռ մերսե՛ք տուժածի սիրտը: Խաչե՛ք ձեր ձեռքերը ափերի մեջ և, առանց արմունկները ծալելու, սեղմումներ կատարեք նրա կրծքավանդակի վրա՝ լանջուկից (կենտրոնից) 2 մատ վերև, մեկ անգամ մեկ վայրկյանում:

Մերսումները կատարեք 5 անգամ, իսկ արհեստական շնչառությունը՝ 2, և ապա նորից կրկնե՛ք նույնը: Մի՛ դադարեցրեք առաջին բուժօգնությունը մինչև բժիշկների ժամանումը: Չի կարելի նաև տուժողին որևէ դեղամիջոց տալ առանց բժիշկների նշանակման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել