Դոնեցկի ղեկավար է «ընտրվել» Դենիս Պուշիլինը

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը «ընտրվել է» շրջանի ղեկավար։

Համապատասխան բանաձևն ընթերցել է խորհրդարանի նախագահ Արտեմ Ժոգան, հաղորդում է ТАСС-ը։

Իր հերթին՝ Դենիս Պուշիլինը շնորհակալություն է հայտնել ցուցաբերած վստահության համար և ընդգծել, որ աշխատանքներն ուղղված են լինելու հանրապետությունում կենսամակարդակի բարձրացմանը։

«Ես իմ խոսք եմ տալիս արդարացնել ձեր վստահությունը և անել ամեն ինչ, որպեսզի խաղաղությունն ու բարեկեցությունը հնարավորինս շուտ վերադառնան մեր տները: Հավատում եմ, որ մեր աշխատանքով, Ռուսաստանի Դաշնության եղբայրական շրջանների աջակցությամբ, մենք մեր տարածաշրջանը կդարձնենք ավելի լավ ու հզոր»,- ասել է մարզի ղեկավարը։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել