Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից․ Արցախի ներկայացչությունը ՀՀ-ում

Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։

Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի ներկայացչությունից։

«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝
044 249977
044 249988
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝
047 979047»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել