Ռուս-թուրքական խաղաղապահ կենտրոնում Ռուսաստանի ներկայացուցիչները նշում են, որ Եվլախում բանակցություններն ընթանում են բարենպաստ տրամադրության ներքո․ ոչ ոք չի միջամտում խաղաղապահների աշխատանքին, սերտ փոխգործակցություն կա ադրբեջանական կողմի հետ. РИА Новости-ին ասել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչներից մեկը։
«Մենք սերտորեն համագործակցում ենք ադրբեջանական և թուրքական կողմերի հետ: Ոչ ոք մեր աշխատանքում խոչընդոտներ չի ստեղծում, ընդհակառակը, բոլորն առավելագույն օգնություն են ցուցաբերում, կողմերը բարյացակամ են: Կա լիակատար փոխըմբռնում և փոխօգնություն»,- ասել է գործակալության զրուցակիցը: