Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին․ Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են․

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել