Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի փոփոխության մասին։ Ալեքսեյ Ռեզնիկովի փոխարեն ՊՆ-ն կղեկավարի Ռուստեմ Ումերովը․ հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ես որոշեցի փոխել Ուկրաինայի պաշտպանության նախարարին։ Ալեքսեյ Ռեզնիկովն անցել է լայնածավալ պատերազմի ավելի քան 550 օրվա միջով: Կարծում եմ, որ նախարարությանը նոր մոտեցումներ և փոխգործակցության այլ ձևաչափեր են անհրաժեշտ: Այժմ նախարարությունը պետք է գլխավորի Ռուստեմ Ումերովը: Ես ակնկալում եմ, որ խորհրդարանը կպաշտպանի այս թեկնածությունը»,- իր ելույթի ժամանակ ասել է Զելենսկին։