5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը հաջողվել է փրկել․ Սուրբ Աստվածամայր ԲԿ

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել 5-րդ հարկից ընկած երեխայի կյանքը։

Ծայրահեղ ծանր վիճակով բուժկենտրոն տեղափոխված ու կյանքի համար կռիվ տվող փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում են բժշկական կենտրոնից։

«Մեկ ու կես տարեկան երեխան ընկել էր 5-րդ հարկից և ընդունվել էր հիվանդանոց ծայրահեղ ծանր վիճակով` գլխուղեղի վնասվածք, կրծքավանդակի, թոքերի, որովայնի, փայծախի պատռվածք, ձախ ձեռքի, ոսկրի և ոտքի կոտրվածքներ»,- նշում է բժիշկը։

Նրա խոսքով բուժման ֆոնի վրա շնչառությունը վերականգնվել էգիտակցությունը սկսել պարզվել, և սկսել է էմոցիաներ արտահայտել` մորը ճանաչել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել