Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության ժամկետները երկարաձգվել են․ ՀՀ ՊՆ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից):
Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ  էլեկտրոնային  (www.monte.am  կայքում),

2. Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ),
3. Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,
4. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),
5. 10-րդ դասարան ընդունվելու համար 9-ամյա՝ հիմնական կրթության վկայականը,
6. Ծննդյան վկայականը (անձնագիրը) և պատճենը,
7. ՀԾՀ (սոցքարտ) քարտը և պատճենը,
8. 3×4 չափի 4 լուսանկար,
9. Ծնողի անձնագրի և սոցքարտի պատճենները:

Ռազմամարզական վարժարանում կրթությունն իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական մասնագիտացված եռամյա ծրագրերով:
Վարժարանի սաների համար սահմանվելու է կրթաթոշակ։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության և քննությունների հետ կապված լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ

+374 (60) 71-30-00,
+374 (60) 71-30-03,
+374 (60) 71-30-01,
+374 (99) 04-26-22
+374 (91) 99-95-30
հեռախոսահամարների միջոցով կամ այցելելով ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան (ք. Դիլիջան, Պարզ լճի 5, 24/1, 26/1)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել