Էդվարդ Կարապետյանը՝ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ

Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Էդվարդ Մերուժանի Կարապետյանի կենսագրությունը․

Ծնվել է 1985 թվականին հուլիսի 25-ին, Սպիտակի շրջանում: 

2007թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան:

Աշխատանքային գործունեություն

2007-2013թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ, ապա՝ ՀԿԳ ավագ քննիչ

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի պետ

2014-2021թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի պետ

V.2021թ.-VII.2021թ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետ

2021-2022թթ.-ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետ

2022-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ:

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել