Արթուր Մնոյանը՝ Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Արթուր Մնոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետ:

Արթուր Տիգրանի Մնոյանի կենսագրությունը

Ծնվել է 1993 թվականի հունվարի 26-ին, Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում: 

2013թ. ավարտել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

Աշխատանքային գործունեություն

2013-2014թթ. – ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Մուշի քննչական բաժանմունքի քննիչ 

X-XI.2014թ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ 

2014-2017թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ

2017-2020թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ

2020-2023թթ. – Շիրակի մարզի դատախազության ավագ դատախազ

Պարգևներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ
Ամուսնացած  է, ունի 1 երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել