Լիլիթ Սարգսյանը նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 14-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2023 թվականի հուլիսի 10-ի ԲԴԽ-70-Ո-219 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել