Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի կոչը․
«Սփյուռքում ապրող քույրեր և եղբայրներ, ձեզանից շատերը իրենց նախնիների օրինակով գիտեն, թե ինչ է նշանակում ցեղասպանվել, ինչ է նշանակում հայրենազրկվել, ինչ է նշանակում ամբողջ կյանքն ապրել հայրենիքից հեռու՝ հայրենիքի կարոտը սրտում անթեղած։
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, ձեզ խնդրում եմ, եթե կուզեք աղաչում եմ վե՛ր ելեք՝ կանխելու հայ ժողովրդի նոր ցեղասպանությունը, վե՛ր ելեք պարտադրելու աշխարհին գոնե այս անգամ պատասխանատվություն ստանձնելու հայ ճակատագրի համար։
Ամենուրեք ասում էին` այլևս երբեք։ Պարտադրե՛ք նրանց հավատարիմ մնալ իրենց հայտարարություններին։ Մենք պետք է ջնջենք մեր ճակատագրից անընդհատ ցեղասպանվող ժողովրդի խարանը։
Սիրելի քույրեր և եղբայրներ, այս ամենը էկրաններից այն կողմ ինչ֊որ օտարի հետ տեղի ունեցող իրականություն չէ, սա Արցախում ապրող ձեր քույրերի և եղբայրների ամեն իր խեղվող ճակատագիրն է»։