Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից Վերածննդի հրապարակում տեղակայվել են վրաններ` համաժողովրդական անժամկետ շարժման մասնակիցների համար։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` տեղադրվել են ավելի քան երկու տասնյակ վրաններ գիշերակացի եւ առօրյան կազմակերպելու նպատակով։
Նշենք, որ Արցախի Հանրապետությունը շուրջ 7 ամսի է շրջափակման մեջ է։ Պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հուլիսի 13-ին հայտարարեց համաժողովրդական անժամկետ շարժման մասին։