Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին հոբելյանական 5-րդ պարտության առթիվ. Վահե Գրիգորյան

Իրավագետ Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Շնորհավորում եմ Երևանի քաղաքապետին հոբելյանական 5-րդ պարտության առթիվ.

Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը, բացի ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված 4 հայցերի, մեկ հայց էլ ներկայացրել է ՀՅԴ անդամ Աշոտ Հովհաննիսյանի դեմ` պահանջելով որպես հավաքի կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանի որոշմամբ Մեր պահանջը բավարարվել է` Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Աշոտ Հովհաննիսյանի մերժվել է:

Հ.Գ. Հարգելի և սիրելի լրագրողներ, պարտվող կողմը Երևանի քաղաքապետն է ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը, քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարավել հայցից. սա ընդունեք ի գիտություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել