Հուլիսի 7-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ կենտրոնական գրասենյակի դահլիճում ավարտական վկայականներ է հանձնել «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի 6-րդ հոսքի շրջանավարտներին:
Այս մասին հայտնում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։
Շուրջ 70 շրջանավարտներ նախորդող ամիսների ընթացքում ունկնդրել են 50-ից ավելի բանախոսություններ քաղաքագիտության, տնտեսագիտության, իրավագիտության, միջազգային հարաբերությունների, ինչպես նաև հմտությունների զարգացման թեմաներով։
Վկայականները հանձնելուց հետո նախագահ Սարգսյանը շնորհավորել է շրջանավարտներին՝ քաղաքական դպրոցն ավարտելու առթիվ և մաղթել հաջողություններ, ինչպես նաև շրջանավարտների համար հանդես եկել բանախոսությամբ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
![May be an image of 3 people](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/358099418_685270740088038_4590775253881081113_n.jpg?_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=aL-TpOmyALkAX_-JAiD&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AfDytnxiBxaWHYlG9uyutBr5ULFQ5xfy67TYahPT__fDQw&oe=64AF0942)
![May be an image of text](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/358536963_685270610088051_437940979598342264_n.jpg?_nc_cat=108&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=fM2kp4kFHpwAX-Tet3R&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AfDn3zW43NKRtxOHoi75xvxB3X_7jWpToHNGbTyWn9Q7qQ&oe=64AE11B5)
![May be an image of 7 people, suit and wedding](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t39.30808-6/357779379_685270713421374_5977182814221190194_n.jpg?_nc_cat=107&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=vrVE5PlLrvAAX_PPXoV&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=00_AfBaLMUaMJJ8zVGW--XsqTSslXEyNpr3ErwCKOj9-edJdg&oe=64AE5F7D)