Կարեն Խաչատրյանն ազատվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնից

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հուլիսի 6-ին հրաման է ստորագրել, որով Կարեն Խաչատրյանին ազատել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2023 թվականի հուլիսի 04-ի Ե40/10-3331 գրությամբ ներկայացված առաջարկությունը և Կ. Խաչատրյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Կարեն Հովհաննեսի Խաչատրյանին 2023 թվականի հուլիսի 6-ից ազատել քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից»,-նշվում է հրամանում:

Մեկ այլ հրամանով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վահան Նասոյանին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել