Արշակ Հակոբյանի խափանման միջոցը փոխվեց

Արշակ Հակոբյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Պաշտպանական կողմի միջնորդությունը բավարարվեց»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ, փողերի լվացում)  և 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով մասով (հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել