ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կմեկնի Կազան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2023 թվականի հունիսի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կազան)` Միջազգային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել