Ջրհեղեղի պատճառով Ֆլորիդայում արտակարգ դրություն է հայտարարվել

Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը Բրոուարդ կոմսությունում արտակարգ դրություն է հայտարարել հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրհեղեղի պատճառով, փոխանցում է ТАСС-ը։

«Ես արտակարգ դրություն եմ հայտարարում Բրոուարդ կոմսությունում՝ սաստիկ ջրհեղեղների պատճառով»,-գրել է նա Twitter-ում: Ֆլորիդայի հարավում գտնվող այս կոմսությունում գտնվում է Ֆորտ Լոդերդեյլ խոշոր քաղաքը, որն ամենաշատն է տուժել ջրհեղեղից:

Ինչպես տեղեկացնում է The New York Times-ը, անձրևը, որը սկսվել է երկուշաբթի և ուժգնացել չորեքշաբթի օրը, աստիճանաբար թուլանում է։

Վերջին 24 ժամվա ընթացքում որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 600 մմ անձրև։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN-ը՝ վկայակոչելով օդերևութաբան Աննա Տորես-Վասկեսին, օրական տեղումների նման ցուցանիշը չափազանց հազվադեպ է Ֆլորիդա նահանգի համար․ «Դա հազար տարին մեկ է լինում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել