Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևան քաղաքում՝ ապրիլի 3-ի երեկոյան ժամերին, 5-8-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 4-ին, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` ապրիլի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը, 5-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Ապրիլի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ապրիլի 5-8-ին՝ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 3-5-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել