Հայաստանը և դրա հետևում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ արդյունք կտա. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Երևանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա Բաքուն չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եթե Հայաստանը չի ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը, ապա մենք չենք ճանաչի նրանց տարածքային ամբողջականությունը: Հայաստանը և դրա հետևում կանգնած կեղծավոր երկրները պետք է իմանան, թե ինչ արդյունք կտա: Նրանք պետք է իմանան, որ մեր դեմ ոչ մի կեղտոտ ծրագիր չի իրականացվելու: Մենք ուժ ունենք, մենք ունենք ընկերներ, մենք ունենք ամուր դիրքեր աշխարհում և ունենք ուժեղ կամք: Մենք դա ցույց տվեցինք պատերազմի և հետպատերազմյան ժամանակաշրջանում»,- մարտի 18-ին ասել է Ալիևը՝ Նովրուզի կապակցությամբ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է հարմարավետ ապրել 29000 կմ․ քմ տարածքում «29000 քառակուսի կմ տարածքում Հայաստանի հարմարավետ ապրելու համար կա մեկ պայման՝ ընդունել մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչել Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, մեզ հետ կնքել խաղաղության պայմանագիր և կատարել սահմանազատման աշխատանքներ՝ համաձայն մեր պահանջների։ Միայն այս դեպքում նրանք կկարողանան հարմարավետ ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա»,- ասել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել