Մինչև 9 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 16-ին

-ժամը 10:00-13:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Եղվարդի Խճ. (ձոր-2)-ի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Հին Երևանցու, Տերյանի 1, 3, 5 կենտ շենքերի, Պուշկինի 36 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-19:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Շերամի 1-17 շենքերի, Զ.Անդրանիկի Թաղ. 6-10 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 10:30-13:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Մարշալ Բաղրամյանի 42-50/3 զույգ համարի շենքերի, Խնկո-Ապոր, Լեռ Կամսարի փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Այվազովսկի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել