Կազմակերպվում է Ճամբարակի պայթյունից տուժածներից ևս 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Ճամբարակում առավոտյան տեղի ունեցած դեպքի հետևանքով, ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 11 տուժած: Այժմ կազմակերպվում է նրանցից 3-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Տուժածների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության և բավարար, բոլորը ստանում են համապատասխան բուժօգնություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել