Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի  տնօրեն Իրինա Մադաթովան

Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի  տնօրեն Իրինա Մադաթովան։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել էր 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։

Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել