Ձերբակալվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնի տնօրեն Իրինա Մադաթովան։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեցին Գլխավոր դատախազությունից։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Միջադեպի հետևանքով զոհվել էր 16, տուժել՝ ավելի քան 60 մարդ։
Քրեական վարույթի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունի 4 անձ՝ առևտրի կենտրոնի վարձակալներն ու փոխտնօրենը: