«Բարով եք եկել»․ թուրքական կողմի արձագանքը՝ Հայաստանից ուղարկված օգնությանը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) անդամ Գարո Փայլանը տեսանյութ է հրապարակե, որում երևում է, թե ինչպես է Հայաստանից ուղարկված հումանիտար օգնությունը հասցվում Թուրքիա։

Twitter-ի իր միկրոբլոգում նա գրել է․

«Թուրքիա-Հայաստան դարպասները, որոնք փակ են արդեն երեսուն տարի, բացվել են մարդասիրական օգնության համար։
Թող հավերժ լինի մեր համերաշխությունը»։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ փետրվարի 11-ին, Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։

————————

Հիշեցնենք, որ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ի առավոտյան, ժամը 04:17-ին 7.4 մագնիտուդ հզորությամբ, 7 կիլոմետր խորության վրա (4,3 մղոն) երկրաշարժ է գրանցվել։ Դրան հաջորդել է 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որը տեղի է ունեցել հարավարևելյան Գազիանթեփ նահանգում: Նույն օրը Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ 10-11 բալ ուժգնությամբ։

Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Սիրիայում։ Երկու երկրներում կան հազարավոր զոհեր ու վիրավորներ։

Փետրվարի 7-ին Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել