Աշխարհը մոտեցել է Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքին. Մեդվեդև

Աշխարհը մոտեցել է երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքին։ Այս մասին երկուշաբթի՝ հունվարի 23-ին, հայտարարել է Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քաղաքական գործչի խոսքով՝ աշխարհում մարդիկ պետք է հասկանան, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դարձել է հարկադրված և ծայրահեղ միջոց։ Մեդվեդևը բացատրել է, որ գործողությունը պատասխան է ԱՄՆ-ի և նրա արբանյակների կողմից ագրեսիայի նախապատրաստմանը։

«Դե, ակնհայտ է, որ աշխարհն իսկապես մոտեցավ երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի այն պատճառով, ինչ տեղի էր ունենում», – ասել է նա։

Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը կարելի է համարել երրորդ համաշխարհային պատերազմ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին։ Այսպիսով, նրա խոսքով, Մոսկվան պատասխանել է Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարների ռազմական օգնության խնդրանքներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել