Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Թվիթերի միկրոբլոգում հրապարակում է արել այն մասին, որ փոխնախարարների խորհրդակցության ժամանակ ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն Արցախի համար բերում է ծանր հումանիտար հետևանքների։
«Հայաստանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին կոչ է անում վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ-ի նշած ժամանակավոր միջոցների կատարումն ապահովելու համար»,- նշված է հայտարարության մեջ։